38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բահրեյնում գտել են աշխարհի ամենահին քրիստոնեական շենքերից մեկը

Բահրեյնում գտել են աշխարհի ամենահին քրիստոնեական շենքերից մեկը
15.07.2024 | 14:51

Հնագետները հայտնաբերել են Պարսից ծոցի ամենավաղ քրիստոնեական շենքերից մեկը՝ վաղուց կորուսյալ համայնքի առաջին ֆիզիկական վկայությունը: Դրա չափերը տպավորիչ են:

Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տալիս, որ Բահրեյնի Սամահիջում գտնվող շենքը հիմնադրվել է 4-8-րդ դարերի միջև, այնուհետև լքվել է բնակչության կողմից իսլամ ընդունելուց հետո:

Բրիտանացի և Բահրեյնցի հնագետների կողմից գյուղական գերեզմանատան բլրի տակ կատարված պեղումներն օգնեցին հայտնաբերել մի մեծ շենք՝ վեց պահպանված սենյակներով՝ խոհանոց, ճաշասենյակ, աշխատանքային սենյակ և երեք հյուրասենյակներ: Շենքը պահպանվել է, քանի որ դրա վրա կառուցվել է մզկիթ։ Հնարավոր է, որ շենքը եղել է թեմի եպիսկոպոսի պալատը, որը պատմական աղբյուրներում նշված է որպես Masmahig: Գրառումները ցույց են տալիս, որ Մեշմահիգի և կենտրոնական եկեղեցական իշխանությունների միջև հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են եղել, հատկապես այն բանից հետո, երբ եպիսկոպոսը հեռացվել է եկեղեցուց 410 թվականին:

Նախկինում մի քանի քրիստոնեական շենքեր՝ եկեղեցիներ, վանքեր, բնակավայրեր՝ ցրված Պարսից ծոցի շուրջ, հայտնաբերվել էին Իրանի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի արևելյան վարչական շրջանի հեռավոր ու փոքր երբեմնի բնակավայրերում: Բայց նոր հայտնաբերված հնագույն եկեղեցին տարբերվում է նրանով, որ գտնվում է ժամանակակից բնակավայրի սրտում։ Շենքը շատ լավ կառուցված է, այն բաղկացած է ներսից սվաղված քարե պատերից և գիպսե հատակներից։ Անցքերը ցույց էին տալիս, թե որտեղ են ամրացված դռներն ու նստարանները շենքում, իսկ խոհանոցում կային ամֆորների հիմքերից կամ գագաթներից պատրաստված մի քանի օջախներ։

Եկեղեցու բնակիչները լավ կենսամակարդակ են ունեցել. նրանք կերել են խոզի միս, որն արգելված էր իսլամական կրոնափոխությունից հետո, ձուկ, խեցեմորթ և տարբեր բուսական մշակաբույսեր: Կիսաթանկարժեք արնելյան ուլունքների և հնդկական ծագման բազմաթիվ կոտրված կերամիկական իրերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ նրանք ներգրավված են եղել առևտրի մեջ, հատկապես Հնդկաստանի հետ: Համայնքն օգտագործել է նաև ապակյա իրեր, ներառյալ գինու փոքր բաժակներ: Շենքում հայտնաբերվել են իլային ժապավեններ և պղնձե ասեղներ, ուստի տեքստիլեղենը կարող էր պատրաստվել այնտեղ՝ երկրպագության մեջ օգտագործելու համար: Սա Բահրեյնի նեստորական եկեղեցու առաջին ֆիզիկական ապացույցն է և հետաքրքրաշարժ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են այդ ժամանակ մարդիկ ապրել, աշխատել և երկրպագել: Այժմ այս վայրում նախագծվում է թանգարան՝ անցյալի այս ուշագրավ շրջանը պահպանելու և ներկայացնելու համար, այն նախատեսվում է բացել 2025 թվականին։

Աղբյուրը՝

Археологи нашли одно из самых древних христианских зданий в мире в Бахрейне

https://www.vokrugsveta.ru/.../arkheologi-obnaruzhili.../

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 17708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
09.11.2024